Իսկապես մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի՝ չունի այն պարզ պատճառով, որ առնվազն 3000 տարի մենք հայրենիք ունենք և այդ հայրենիքը Հայաստանն է։
Յուրաքանչյուր հայ սա գիտի, յուրաքանչյուր հայ գիտի նաև, որ Հայաստանի Հանրապետությունը պետական միավոր է որը ստեղծվել է մեր հայրենիք Հայաստանի մի մասի վրա։
Ցանկացած նորմալ մարդ գիտի նաև հայրենիքի և պետության տարբերությունը։
Իրականում հայ ժողովուրդն ամեն բան շատ լավ էլ գիտի և բացարձակապես կարիք չկա, որ ինչ-որ տգետ, խեղված թյուրիմացություն իր հիվանդ մտքերը փաթաթի հայ ժողովրդի գլխին։
Մենք հայերս գիտենք մեր հայրենիքն էլ՝ պետությունն էլ, Մասիսն էլ՝ Արագածն էլ։ Մենք հայերս գիտենք…
Նարեկ ՊԱՐՈՆՅԱՆ